Բրիթնի Սփիրսը հաղթանակ է տարել դատարանում հոր՝ Ջեյմի Սփիրսի հանդեպ։ Երգչուհին վերջապես ազատվեց հոր խնամակալությունից։ Բրիթնին հաղթանակը նշել է մերկանալով ու հրապարակելով մերկ լուսանկարները, որոնք արվել են ապագա ամուսնու հետ հանգստի ընթացքում։
Երգչուհու խոսքերով նա հիմա դրախտում է ու վերջապես իրեն իսկապես ազատ է զգում։ Այսքան տարի Բրիթնիի կյանքը կառավարում էր խնամակալը՝ այս դեպքում հայրը։
Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 12 – ին, որի ընթացքում կքննարկվի խնամակալության վերջնական դադարեցումը։ Երգչուհու հայրն իր հերթին կարծում է, որ խնամակալության դադարեցումը սխալմունք է։