«Դու այն ես, ինչ լսում ես»

Ասում են՝ «դու այն ես, ինչ ուտում ես»։ Մենք մի քիչ փոխել ենք հայտնի ասացվածքն ու ներկայացնում ենք այն այսպես՝ «Դու այն ես, ինչ լսում ես»։ Շատերը հավատացած են, որ մարդու երաժշտական ճաշակը խոսում է նաև իր բնավորության մասին։ 

Բացի այդ՝ տարբեր ծայրահեղություններ ու կարծրատիպեր կան, թե ռոք լսողը ագրեսիվ է, իսկ դասական լսողը՝ ձանձրալի։ Այս անգամ որոշել ենք անդրադառնալ այս բոլոր հարցերին ու վերջապես հասկանալ՝ արդյոք մենք այն ենք, ինչ լսում ենք։

Եթե լսում եք փոփ երաժշտություն

Եթե Doja Cat – ի ու Բեյոնսեն երգերն անգիր գիտեք, շատ եք սիրում Ջենիֆեր Լոպեսի հիթերն ու պարում եք Էնրիկե Իգլեսիասի նոր ալբոմի երգերի ներքո՝ ուրեմն էստրավերտ եք, գնահատում եք անկեղծությունն ու ավանդական հայացքներ ունեք։ 

Փոփ լսողները ստեղծագործ չեն, փոխարենը՝ չափազանց աշխատասեր ու պատասխանատու։

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Հիփ հոփ լսողների համար

2Pac, Eminem, Miyagi՝ քո ոճն է, ուրեմն դու հանգիստ բնավորություն ունես, ինքնավստահ ես ու շատ շփվող։ 

Ի դեպ, ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այս երաժշտաոճի սիրահարների մոտ որևէ ագրեսիվ վարքագիծ չի արտահայտվում։

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Քանթրիի սիրահար եք

Այս երաժշտական ուղղության սիրահարներին բնորոշ են աշխատասիրությունը, ընկերասիրությունը, պարզությունը։ Նրանք պատրաստ ենք արձագանքել ցանկացած խնդրի դեպքում ու օգնության հասնել։

Բացի այդ քանթրի ոճի սիրահարները էմոցիոնալ ու սրտացավ բնավորություն ունեն։

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Եթե լսում եք ռոք երաժշտություն

Չնայած հայտնի կարծրատիպին՝ ռոքի սիրահարները ագրեսիվ չեն այլ հասկացող ու փափուկ բնավորություն ունեցող մարդիկ են։ Նրանք նաև շատ ստեղծագործ են:

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Պարային երաժշտություն

Եթե սիրում եք պարել, ուրեմն էներգիայով լի, շփվող ու ինքնավստահ անձնավորություն եք։

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Դասական երաժշտություն լսողներ

Դասական սիրողները ներքին հավասարակշռություն ունեն, նրանք կարող ենք  «յոլա գնալ» ցանկացած բնավորություն ունեցող մարդու հետ։ Սեփական անձի հանդեպ հարգաքն ու վստահությունը ևս բնորոշ է այս երաժշտական ոճը սիրողների համար։

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Ջազ ու R&B լսողներ

Ստեղծագործ, կիրթ ու հետաքրքրասեր մարդիկ սիրում են ջազ։ Նրանք մտածկոտ են ու, երբեմն, երազկոտ, աշխատասեր ու գաղափարներով լի։

Ձեզ առաջարկում ենք լսել այս փլեյլիսթը

Ո՞ր երաժշտական ոճն եք նախընտրում
Poll Options are limited because JavaScript is disabled in your browser.
  • Հիփ հոփ 22%, 10 votes
    10 votes 22%
    10 votes - 22% of all votes
  • Ռոք 22%, 10 votes
    10 votes 22%
    10 votes - 22% of all votes
  • Փոփ 20%, 9 votes
    9 votes 20%
    9 votes - 20% of all votes
  • Ջազ 17%, 8 votes
    8 votes 17%
    8 votes - 17% of all votes
  • Դասական 13%, 6 votes
    6 votes 13%
    6 votes - 13% of all votes
  • Պառային 7%, 3 votes
    3 votes 7%
    3 votes - 7% of all votes
  • Քանթրի 0%, 0 votes
    0 votes
    0 votes - 0% of all votes
Total Votes: 46
September 27, 2021
×
You or your IP had already vote.
×
You or your IP had already vote.
Results
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version