4 երգ, որ լսում ենք՝ չմտածելով իմաստի մասին

Պատրա՞ստ եք շատ – շատ զարմանալ։ Պարզվում է, այն երգերը, որ սովոր ենք լսել՝ իրականում լրիվ այլ իմաստ ունեն։ Դե ինչ՝ գնացի՛նք բացահայտելու, թե հայտնի երգերն ինչ  իմաստ ունեն։

James Blunt – You’re Beautiful

Լուսանկարը՝ Diffuser

Ջեյմս Բլանթի “You’re Beautiful” երգը գրեթե բոլորի համա սովորական սիրային, գեղեցիկ բալլադ է։ Իրականում երգը լրիվ այլ իմաստ ունի։

«Կարծրատիպ կա, թե ես ռոմանտիկ եմ։ Այդպես չէ, այս երգը մի տղայի մասին է, ով թմրանյութերի ազդեծության տակ մետրոյում մի աղջկա է հետեւում։ Ու հենց այդ պահին հայտնվում է այդ աղջկա բոյֆրենդը»։

The Beatles — Lucy in the Sky with Diamonds

Լուսանկարը՝ Rolling Stone

Բենդի ամենահայտնի երգերից մեկը գրվել է այն ժամանակ, երբ սկսեց զարգանալ պսիխոդելիկ երաժշտությունը։ Հենց դրա համար էլ շատերը վստահ են, որ երգը գրվել է թմրանյութերի ազդեծության տակ՝ դե էլ ինչպես կարելի է երկնքում տեսնել Լյուսիին, այն էլ ադամանդներով։

Ջոն Լեննոնը պնդրում էր, որ երգի հիմքում իր որդու նկարն էր, որտեղ պատկերված էր Լյուսի անունով աղջիկը՝ ադամանդներով ու երկնքում։

Kendrick Lamar — Swimming Pools (Drank)

Լուսանկարը՝ Pinterest

Առաջին հայացքից երգը պարային թրեք է։ Բայց իրականում երգը հասարակության ճնշման  ու ալկոհոլի չարաշահման մասին է։

Outkast — Hey Ya

Լուսանկարը՝ IMDB

Ուրախ ու պարային կրկներգը շատերին չի թողնում լսել երգի իսկական իմաստը՝ «Չես ուզում լսել ինձ, ուզում ես պարել։

Իրականում երգը բարդ ու չստացված հարաբերությունների մասին է՝ «Եթե նրանք ասում են՝ «ամեն ինչ հավերժ չէ», այդ դեպքում սերն էլ բացառություն չէ»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version