Ամիսներ շարունակ համացանցում քննարկվում է 46 – ամյա Անջելինա Ջոլիի ու 31 – ամյա The Weeknd – ի հնարավոր սիրավեպը։ Զույգին մի քանի անգամ լուսանկարել էին միասին։ Սակայն ոչ դերասանուհին, ոչ էլ երաժիշտը չէին հերքել կամ հաստատել սիրավեպը։
Օրերս քննարկման նոր ալիք բարձրացավ՝ նրանց կրկին տեսել են միասին։ Անջելինան ու The Weeknd – ը մոտ 2, 5 ժամ միասին են եղել Սանտա Մոնիկայի իտալական ռեստորաններից մեկում։
Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ դերասանուհին ու երաժիշտը չէին փորձում թաքնվել հանրությունից։ Սակայն նրանք ռեստորան էին ժամանել առանձին – առանձին։
Ու չնայած, որ հանդիպման որևէ մանրամասն չկա, հայտնիներին մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ խոսքը հավանաբար ոչ թե սիրավեպի, այլ գործնական հարաբերությունների մասին է։
Հավանաբար The Weeknd – ը ցանկանում է մուտք գործել կինոաշխարհ։