Ուղիղ մի տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10 – ին սկսվեցին արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները։
44 օր տևած պատերազմական գործողություններ, լարված օրեր՝ լի կորուստերով ու ցավով։ Փոխվեց բոլորիս կյանքը, խոսքերն ավելորդ են։
Խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմահացածներին։
Կյանքում կա արև ու լույս
Եվ սեր ու ծաղիկ,
Բայց նաև կա փո՛ւշ,
Մահ ու փոթորիկ:
Սրտում մեր երա՜զ է միշտ,
Հուր է ու խայտանք,
Բայց նաև կա վի՛շտ,
Ցա՛վ ու տառապանք:
Ո՞ւր եք, տղաներ,
Որ ելաք մարտի:
Ինչո՞ւ կյանք ու սեր
Դարձան մահ, ավեր՝
Ձեռքով տմարդի:
Օ՜ չենք թողնի վառվի
Մի նոր հրդեհ կռվի
Եվ ինչ եղավ ձեզ հետ՝
Մեզ հետ էլ կատարվի…
Մարդիկ կան անթի՜վ հիմա,
Բայց չկա՜ն նրանք,
Որ մարդկանց համար
Կյա՛նք են զոհել թանկ:
Ամեն տեղ համբո՜ւյր ու սե՜ր
Եվ բախտ ու հույսեր,
Բայց ամենը այս
Դուք չե՜ք տեսնի էլ:
Ո՞ւր եք, տղաներ….