Իլոն Մասկն ու Գրայմսը բաժանվել են

Նրանց անվանում էին հոլիվուդյան ամենատարորինակ զույգ՝ Իլոն Մասկն ու Գրայմսը բաժանվել են։ SpaceX – ի հիմնադիրը հաստատել է, որ Գրայմսի հետ այլևս միասին չեն, բայց պահպանել են ընկերական հարաբերությունները։

Լուսանկարը՝ John Shearer/Getty Images

Զույգը համատեղ որդի ունի, ի դեպ, չափազանց յուրահատուկ անունով՝ X Æ A-Xii։

«Մենք այլևս միասին չենք, բայց սիրում ենք միմյանց ու հաճախ հանդիպում ենք։ SpaceX – ի ու Tesla – յի իմ աշխատանքները պահանջում են, որ Տեխասում ապրեմ, բացի այդ՝ ստիպված եմ աշխատանքի բերումով հաճախ տարբեր երկրներ մեկնել։ Իսկ Գրեյսը կենտրոնացած է Լոս Անջելեսում», պատմել է Մասկը։

Հիշեցնենք, որ Մասկն ու Գրայմսը սկսել են հանդիպել 2018 թվականից։ Երկու տարի անց զույգը որդի է ունեցել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version