
Ցավալի նորություն էր․ կյանքից հեռացել է “Sex and the City” սերիալի աստղ Ուիլլի Գարսոնը։ Դերասանը 57 տարեկան էր: Այս մասին ինստագրամի իր էջում գրել էր դերասանի որդին՝ Նեյթենը։

Լուսանկարը՝ Getty Images
Դերասանի մահվան պաշտոնական պատճառը դեռ չի ներկայացվել, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, թե Գարսոնն առողջական լուրջ խնդիրներ ուներ։
Դերասանը պետք է հայտնվեր “Sex and the City” – ի շարունակության մեջ ու նույնիսկ հասցրել էր նկարահանվել մի քանի տեսարաններում: Վերջին անգամ նկարահանման հրապարակում էր հուլիսի 24 -ին:

Բացի “Sex and the City” -ում հանդես գալուս Գարսոնին հիշում ենք նաև կուլտային “Friends”, “White Collar”, “Twin Peaks” սերիալներից։







