Ադելն ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ կրում է Schiaparelli ապրանքանիշի զգեստը։
Երգչուհին հազվադեպ է փոսթեր անում․ վերջին անգամ Ադելը լուսանկար էր տեղադրել հուլիսին։ Լուսանկարներում երգչուհին հրաշալի տեսք ունի։
Իսկ վերջին լուսանկարն արդեն հաստատում է Ադելի սիրավեպը 39-ամյա սպորտային գործակալ Ռիչ Պոլի հետ:
Ադելի սիրավեպը վերջին ամիսներին քննարկվում էր համացանցում, սակայն մինչ այս երգչուհին որևէ կերպ չէր մեկնաբանում լուրը։