Քանյե Ուեսթն իր նոր երգը նվիրել է Կոբի Բրայանտին

Նոր “Donda” ալբոմից “24” թրեքի հիման վրա նկարահանված տեսահոլովակը թողարկվեց ժամեր առաջ։

Սկզբում ցուցադրվում է, որ Ուեսթը ելույթ է ունենում բեմում և ընթացքում հնչում է “No Child Left Behind” թրեքը, որտեղ ռեփերը պատմում է, որ մարդկանց փոխարեն մշտապես Աստծոն է դիմում ցանկացած հարցով ու որովհետեւ Հիսուս Քրիստոսը «հրաշքներ է գործել իր համար».

Երաժշտության ներքո Ուեսթը երկինք է ճախրում ու հանդիպում մոր հետ։ Այն պահին, երբ Քանյեն անցնում է մոր կերպարանքն ունեցող մոլորակի կողքով՝ հնչում է “24” թրեքը։

Ի դեպ, հիշեցնենք, որ ալբոմը կրում է Քանյեի՝ կյանքից հեռացած մոր անունը՝ Դոնդա։

Քանյե Ուեսթն ու Կոբի Բրայանտը

“24”  – ը նվիրված է Կոբի Բրայանտին, ով «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում հանդես էր գալիս հենց 24 համարի ներքո։ 2020 թվականի հունվարին Բրայանտը իր 13-ամյա դստեր՝ Ջաննայի հետ, զոհվեցին ուղղաթիռի վթարի հետևանքով:

Ալբոմը թողարկվել է օգոստոսի 29 -ին ու մի օր անց 152 երկրներում գլխավորել Apple Music- ի հիթ շքերթները։ Միայն ԱՄՆ -ում այն ​​լսվել է ավելի քան 60 միլիոն անգամ:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version