Ինչու՞ են էսպրեսսոյի հետ ջուր մատուցում

Երբեւէ նկատե՞լ եք, որ էսպրեսսո մատուցելուց, սուրճի հետ միասին անպայման ջուր, կամ հանքային են բերում։ Բայց մտածե՞լ եք՝ ինչու՞ է այդպես։

Եթե երբևէ չեք մտածել այդ ուղղությամբ, բայց հիմա հանկարծ հասկացաք, որ սա իսկապես «կենսական» հարց է, ուրեմն ճիշտ տեղում եք՝ վերջապես կգտնեք պատասխանը։

Դե ինչ՝ իրականում իմացե՛ք, եթե էսպրեսոն մատուցելուց Ձեզ հանքային, կամ հասարակ ջուր չեն բերում՝ ուրեմն ցածրորակ սրճարանում եք, կամ էլ՝ բարիստան ոչինչ չի հասկանում։

Լուսանկարը՝ ediblesanfrancisco

Հանքային ջուրը թարմացնում է համային զգայարանները՝ մինչ կհամտեսեք էսպրեսսոն։

Գաղտնիք չէ, որ սուրճը կոֆեին է պարունակում։ Այն, իր հերթին, համարվում է միզամուղ։ Այսպիսով՝ ջուրն օգնում է հավասարակշռել հեղուկները: Այնպես որ՝ չմոռանա՛ք էսպրեսսոյի հետ միշտ ջուր պահանջել։

Քանի սրճային տրամադրություն է տիրում, առաջարկում ենք վայելել Jazzve սրճարանի թիմի սիրելի երգերի փլեյլիսթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version