Ասա ինչ խառնվածք ունես, ասենք ինչ երգեր ես լսում

Ամերիկացի գիտնականներն ուղիղ կապ են հայտանաբերել մարդու բնավորության ու նրա լսած երաժշտության միջև։

Սանգվինիկ՝ ուրախ ու դրական, խոլերիկ՝ էմոցիոնալ ու փոփոխական, մելանխոլիկ՝ հեշտ կոտրվող ու անհանգիստ և ֆլեգմատիկ՝ հանգիստ ու հավասարակշռված․ իսկ թե չորս խառնվածքներից յուրաքանչյուրին որ երաժշտական ոճն է համապատասխանում՝ կպատմենք հենց հիմա։

Այսպիսով ուսումնասիրության համաձայն նախընտրած երաժշտական ոճը կախված է մարդու խառնվածքից։

Ինչ երգեր են լսում սանգվինիկները

Սանգվինիկները հակված են տարաբնույթ կատարումներ լսել՝ անկախ ոճից։ Այս խառնվածքն ունեցող մարդկանց լսած երգերը չափազանց տարբեր են ոճային առումով։

Սանգվինիկները բաց են ցանկացած նորույթի համար։

Ինչ են լսում խոլերիկները 

Խոլերիկները, հաճախ, ագրեսիվ երաժշտական ժանրի սիրահարներ են, օրինակ՝ ալտերնատիվ կամ ծանր ռոք։ 

Նրանք նաեւ էլեկտրոնային երաժշտության սիրահարներ են։ 

Ինչ են լսում ֆլեգմատիկները

Ի տարբերություն սանգվինիկների ֆլեգմատիկները կոնկրետ ոճի սիրահար են ու հավատարիմ են մնում այդ ժանրին ողջ կյանքի ընթացքում։ 

Նրանք սիրում են բնության ձայներին մոտ հնչյուններ։ 

Ինչ են լսում մելանխոլիկները 

Մելանխոլիկները տրամադրությունից կախված կարող են փոխել նախասիրությունները։ Հիմնականում մելանխոլիկները սիրում են դասական երաժշտություն, կամ ռոք ու գոթական երաժշտություն։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version