Սեպտեմբերի 16 – ին իր ծնունդն է նշում աշխարհին ամենառոմանտիկ երգիչներից Մարկ Էնթոնին։ Երաժիշտն այսօր 53 տարեկան է դառնում։
Մարկի՝ երաժշտության հանդեպ սերը սկսել է դեռ վաղ մանկուց, երբ հայրը իսպաներեն ու ֆրանսերեն երգեր էր սովորեցնում տղային։
Նա վաճառել է ավելի քան 12 միլիոն ալբոմ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես բոլոր ժամանակների ամենավաճառվող արևադարձային սալսայի արտիստը:
Ջեննիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին ամուսնացած են եղել 10 – ը տարի շարունակ՝ ամուսնալուծվելով 2014 – ին։ Նրանք երկվորյակներ ունեն։ Իսկ նրանց համատեղ դուետը, թերևս, ամենասիրուն բալլադներից մեկն է։
Երգիչը նաև հաջողակ ձեռնարկատեր է, զբաղվում է բարեգործությամբ ու համարվում է ամենահաջողակ երաժիշտներից մեկը։