Ո՞ր երգն է հնչում նոր “The Matrix” – ի թրեյլերում

“The Matrix” – ի երկրպագուներն արդեն քանի օր երջանկության գագաթնակետում են․ սիրելի ֆիլմի 4 – րդ մասին թրեյլերն արդեն հասանելի է։

Նախ՝ Նեոն ու Տրինիտին հանդիպում են։ Անզուգական Կիանու Ռիվզն ու Քերի Էն Մոսը կրկին ֆիլմում են, ու դա ուրախացնում է, ռեժիսորը՝ Լանա Վաչովսկին է։

Մենք ոչ մի սփոյլեր չենք ասի հիմա, դիտե՛ք թրեյլերը։

Բայց ասե՛ք, որ թրեյլերն այնքան թույն չէր լինի առանձ այս երգի:

“White Rabbit” – ի հեղինակը Jefferson Airplane բենդի երգչուհի Գրեյս Սլիքն է։ Կատարումը գրվել է 1967  թվականին թողարկված “Surrealistic Pillow” ալբոմի համար

Լուսանկարը՝ San Francisco Chronicle

Որպես սինգլ երգը մեծ հաջողություն ունեցավ՝ գլխավորելով մի շարք հեղինակավոր հիթ շքերթները, այդ թվում հայտնվելով Billboard Hot 100 – ի 8 – րդ հորիզոնականում։.

Սպիտակ նապաստակը սեփական հետաքրքրասիրության հետեւց գնալու խորհրդանիշն է

Rolling Stone ամսագիրը երգը ներառել է 500 լավագույն կատարումների շարքում։

Երգը գրելուց Գրեյսը ոգեշնչվել է  Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործությունից։ Դե արդեն հասկացաք նաեւ սպիտակ նապաստակի իմաստային արտահայտումը։

Հարցազրույցներից մեկում երգչուհին ասել էր, որ սպիտակ նապաստակը սեփական հետաքրքրասիրության հետեւց գնալու խորհրդանիշն է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »