Հայտնիները Met Gala 2021 – ին

Այս գիշեր՝ Նյու Յորքում, տեղի ունեցավ նորաձեւության աշխարհում տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Met Gala – ն։

Անցյալ տարի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պաճառով միջոցառումը դասական կերպով չեղարկվեց։

Met Gala – ն նորաձություն աշխարհի Օսկարն է համարվում։

Այս տարի կարմիր գորգին էին հավաքվել հայտնիների իսկական աստղաբույլ՝ Ջիջի Հադիդ, Քենդալ Ջեններ, Քրիսթեն Ստյուարթ, Շերոն Սթոուն, Քիմ Քարդաշյանը։ Մնացածին կտեսնե՛ք արդեն լուսանկարներում։

Ամեն տարի միջոցառումն իր խորագիրն է ունենում։ Այս տարի խորագիրը հետեւյալն է՝«Ամերիկայում․ նորաձեւ բառապաշար»։

Այսպիսով յուրաքանչյուրը հանդես է գալիս այս խորագրի սեփական մեկնաբանությամբ՝ հագուստի տեսքով։

Քիմ Քարդաշյանը շարունակեց հանդես գալ «դիմակավորի» դերում՝ ապացուցելով, որ նույնիսկ ամբողջովին թաքնված, մուգ կերպարով կարելի է առանձնանալ ու գրավել բոլորի ուշադրությունը։ Արդեն տպավորություն է, թե Քիմն ու նախկին ամուսինը՝ Քանյեն, նման հանդերձանքով են նույնիսկ առօրյայում։

Միջոցառմանը նրան ուղեկցում էր մեկ այլ «դիմակավոր»։ Կարծես թե կասկած չկար, որ Քիմի կողքին Քանյեն է, ու բոլորն ուրախացան, որ զույգը վերամիավորվել է։ Սակայն ռեալթի շոուների թագուհուն ուղեկցում էր Balenciaga – յի կրեատիվ տնօրեն  Դեմնա Գվասալիան։

Սիրու՞մ եք երգը

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »