Բրիթնի Սփիրսը նշանվել է

39 – ամյա Բրիթնի Սփիրսի կյանքը, կարծես, վերջապես բարելավվում  է։ Ինստագրամի իր էջում երգչուհին երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ Բրիթնին ամուսնանում է։

Երգչուհու ընտրյալը 27 – ամյա Սեմ Ասգարին է։ Նա ֆիտնեսի մասնագետ է։

Սոցիալական հարթակում Բրիթնին կիսվել է կարճ տեսանյութով, որտեղ ցուցադրում է մատանին։

«Գրողը տանի, հավատս չի գալիս», գրել է Սփիրսը։

Արդեն 5 տարի է, ինչ երգչուհին ու Սեմ Ասգարին հանդիպում են։ Նրանք ծանոթացել էին Սփիրսի “Slumber Party” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

Ըստ շրջանառվող լուրերի, սիրահարները վաղուց էին ցանկանում օրինականացնել հարաբերությունները։ Սակայն դա անհնար էր, քանի որ, Բրիթնին գտնվում էր իր հոր՝ Ջեյմիի խնամակալության ներքո, երգչուհին իրավունք չուներ սեփական կյանքը տնօրինելու առանց նրա թույլտվության:

Այժմ, երբ Սփիրսի հայրը որոշում է կայացրել դադարել խնամակալության գործընթացը՝ Բրիթնին վերջապես  ստացավ իր երկար սպասված ազատությունն ու կարող է նման կարևոր քայլի դիմել:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »