Ալեն Դելոնը մասնակցել է Բելմոնդոյի հրաժեշտի արարողությանը

Սեպտեմբերի 6 – ին կյանքից հեռացավ Ժան Պոլ Բելմոնդո։ Դերասանը 88 տարեկան էր։ 

Սեպտեմբերի 9- ին տեղի ունեցավ Բելմոնդոյին հրաժեշտի արարողությունը: Հուզիչ միջոցառմանը ներկա էին առաջին մեծության հայտնիներ, նրանց թվում էին Ալեն Դելոնը, Պիեռ Ռիշարը։  Նախագահ Էմանուել Մակրոնը Բելմոնդոյին անվանել է «ազգային հերոս»։

Լուսանկարը՝ Euronews

Ի դեպ, 1970 թվականին Բելմոնդոն Ալեն Դելոնի հետ նկարահանվել էր “Borsalino” ֆիլմում։ Վճարման հետ կապված առաջացած խնդրի, նաեւ պաստառի վրա երկու անգամ Ալեն Դելոնի անվան հայտնվելու հետ կապված Բելմոնդոն դատի էր տվել Ալեն Դելոնին։ 

Բայց դերասանները ապագայում բավականին լավ հարաբերություններ են ունեցել։

Ալեն Դելոնը ներկա էր Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի արարողությանը

Միջոցառումը չափազանց հուզիչ էր, ընթացքում հնչում էր «Պրոֆեսիոնալը» ֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակն է Էնիո Մարիկոն են։

Դերասանի փաստաբան  Միշել Գոդեստը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բելմոնդոն վերջին շրջանում անընդհատ հոգնածություն էր զգում:

«Նա մահացավ՝ խաղաղված», ասել է փաստաբանը՝ շեշտելով, որ Բելմոնդոն կյանքից հեռացել է իր տանը՝ Փարիզում:

Հիշեցնենք՝ 2001 թվականին դերասանը կաթված էր ստացել, բայց վերականգնվելուց հետո շարունակեց նկարահանվել: Դերասանն իր կարիերան ավարտելու մասին հայտարարեց միայն 2015 թվականին:

Բելմոնդոն ֆրանսիական կինոյի նոր ալիքի դերասաններից էր, աշխատել էր Գոդարի ու Տրյուֆոյի նման հանճարների հետ։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version