Լանա Դել Ռեյի երգերին մենք միշտ ենք սպասում։ Օրեր առաջ երգչուհին նոր սինգլ թողարկեց։
Arcadia՝ այսպես է կոչվում նոր սինգլը։
Իսկ ի՞նչ է նշանակում Arcadia:
Բառը խորհրդանշում է բնության հետ ներդաշնակության տեսլականը։ Անտիկ ժամանակներում Արկադիա էր կոչվում հունական գավառը։ Անվանումը, հետագայում, բանաստեղծական բառի վերածվեց։
«Մարմինս Լոս Անջելեսի քարտեզն է, սիրտս թղթի նման», երգում է Դել Ռեյը։
Երգը 4- րդ սինգլն է իր 8- րդ՝ “Blue Banisters” ալբոմից, որ կթողարկվի հոկտեմբերի 22 – ին։ Քննադատները երգն էլեգանտ են անվանում, այն իսկապես այդպիսին է՝ նուրբ, խորքային, հուզիչ։ Կատարումը կարծես իսկական անկեղծություն լինի։
Դե ինչ, մինչ ալբոմը կթողարկվի, անցանք քվեարկությանը։
Սիրու՞մ եք երգը