Լեդի Գագայի “Dawn of Chromatica” ռեմիքսների նոր ալբոմն ու ոչ միայն

Լեդի Գագայի երկրպագուներ՝ ո՞նց եք, արդեն վայելու՞մ եք երգչուհու նոր ալբոմը։ Դե ինչ՝ “Dawn of Chromatica” – ն արդեն հասանելի է IMUSIC -ում։ Այն Լեդի Գագայի կատարումների ռեմիքսների երրորդ ալբոմն է։

Ալբոմը թողարկվեց սեպտեմբերի 3 -ին։ Այն ներառում է երգչուհու 5- րդ՝ “Chromatica” ալբոմի երգերի հիման վրա կատարված ռեմիքս տարբերակները։

Ստեղծագործությունները երաժշտական առումով բնութագրվում են որպես underground pop և hyperpop: Ի դեպ, hyperpop – ի սաունդը փոփ ու ավանգարդ երաժշտության միքսն է այլ ժանրերի, օրինակ՝ հիփ-հոփի կամ էկետրոնային երաժշտություն հետ։

Ռեմիքսների ալբոմը ներառում է Արիանա Գրանդեի, Էլթոն Ջոնի, Arca -յի ու մի շարք այլ հայտնի կատարողների հետ համագործակցություններ։

Նոեմբերի 19 – ին ալբոմը կթողարկվի նաև CD ու վինիլային տարբերակներով։

Բայց սա միակ նորույթը չէ, որ սպասում էինք Լեդի Գագայից։ 

Օգոստոսին «հրեշների մայրը» հայտարարել էր, որ վերամիավորվում են Թոնի Բենեթի հետ՝ ջազային ստանդարտներով նոր ալբոմ ձայնագրելու ու թողարկելու համար։ Ալբոմը նախատեսվում է թողարկվել հոկտեմբերի 1 -ին:

Լուսանկարը՝ Parade

Ի դեպ, Գագան ու Բենեթն արդեն ներկայացրել են իրենց առաջին սինգլը ալբոմից՝ “I Get A Kick Out of You” -ն։

Դե ինչ՝ սպասենք ալբոմի ռելիզին, իսկ մինչ այդ շարունակենք վայելել “Dawn of Chromatica” -ն։

Սիրու՞մ եք երգը
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »