Հայտնիների երեխաները միշտ ուշադրության կենտրոնում են։ Շատեին ավելի հեշտ է հայտնիություն ձեռք բերել. մեծ ճանաչում ունեցող ընտանիքում ծնվելով` ակամայից քննարկումների ու ուշադրության կիզակետում են։
Էլիոթ Սամների դեպքը քիչ այլ էր․ նախ՝ Էլիոթը Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի դուստրն է։ Նրա՝ աստղային ծնողներ ունենալու փաստը սկսեց շահարկվել շատ ավելի ուշ, երբ նրան սկսեցին ճանաչել որպես երաժիշտ։
Այսպիսով՝ Էլիոթը ծնվել է Պիզայում ու մեծացել Լոնդոնում։ Նա սովորել է հեղինակավոր Fine Arts College – ում։
Լուսանկարը՝ BeatZone Լուսանկարը՝ Pinterest
Ընտանիքում նրան “Coco” էին անվանում։ Ապագա երաժիշտը 4 տարեկան էր, երբ նրա համար գնեցին առաջին կիթառը։ 13 տարեկանում Էլիոթն արդեն երգեր էր գրում։
17 տարեկանում Էլոթոը համագործակցության պայմանագիր կնքեց Island Records – ի հետ։
2014 թվականին երգչուհին սկսեց սոլո կարիերան՝ երկու տարի անց թողարկելով իր առաջին ալբոմը։ Այն կարող եք լսել այստեղ։
Լուսանկարը՝ LastFM Լուսանկարը՝ anothermag
Անհավանական տեմբր, Էլիոթի ձայնը պահի տակ Սթինգին է հիշեցնում։
Երաժշտական կարիերան Սամները հաջողությամբ համատեղում է դերասանության հետ․ Նրան կարող եք տեսնել “Me Without You” ու “Stardust” ֆիլմերում։
Սամները “Vaal” կեղծանվամբ նաեւ աշխատել է որպես DJ՝ Եվրոպական մի շարք ակումբներում։
2015 թվականի դեկտեմբերին Էլիոթը հայտնեց, որ չի հավատում սեռային պատկանելիությանն ու որ սեռերն իր համար պարզապես պիտակներ են։
Լսե՛ք ու վայելե՛ք Էլիոթի ալբոմն այստեղ։