Dolce & Gabbana – յի՝ Վենետիկում կազմակերպած ցուցադրությունն առ այսօր քննարկման առարկա է։
Բրենդը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որի ցուցադրությունը տեղի ունեցավ քաղաքի սրտում՝ Սան-Մարկոյի հրապարակում։ Իրադարձությանը ներկա էին համաշխարհային մեծության հայտնիներ։
Ջենիֆեր Լոպես, Հայդի Քլում, Քրիս Ջեններ, Շերոն Սթոուն, Մոնիկա Բելուչի՝ հայտնիների ցուցակը կարելի է երկար շարունակել։
Ցուցադրությանը զուգահեռ տեղի ունեցան նաև մի շարք ներկայացումներ, հյուրասիրություններ՝ ամեն ինչ ոգեշնչված իտալական ոգով ու վենետիկյան ավանդույթներով։
Հավաքածուում ներկայացված էին մետաքսից, օրգանզայից, թավշից պատրաստված շքեղ զգեստներ։ Դիզայներները չէին մոռացել ավանդական ասեղնագործությանը ապակյա ուլունքներ ավելացնել `հարգանքի տուրք մատուցելով վենետիկյան ապակեգործների և աշխարհահռչակ Մուրանո ապակու դարավոր վարպետությանը: