Կիանու Ռիվսը` 57․ ամենաֆիլմերն ու սաունդրեքերը

Կիանու Ռիվսն այսօր 57 տարեկան է դառնում։ Ամենասեքսուալ ու գրավիչ դերասաններից մեկը միշտ երիտասարդ տեսք ունի։ Այս առիթով վերհիշել ենք Կիանուի ամենաֆիլմերից մի քանիսն ու դրանց սաունդթրեքերը։ Գնացի՛նք։

Sweet November

Ամենառոմանտիկ ֆիլմերից մեկն է, որ շատ է քննադատվել հենց դրա համար։ Անկախ քննադատություններից՝ Կինաու Ռիվսն ու Շարլիզ Թերոնը ֆիլմում անկրկնելի են։

Point Break

 Ամենասեքսուալ դերասաններից երկուսը՝ մի ֆիլմում, Կիանու Ռիվզ ու Պատրի Սուեյզի։ 1991 թվականին թողարկված այս ֆիլմը հանգիստ կուլտային կարելի է համարել։ 

Ֆիլմում անմոռանալի է նաև  Red Hot Chili Peppers բենդի վոկալիստ Էնթոնի Քիդիսի դերակատարումը։

Ֆիլմի սաունդթրեքերից այս մեկն ամենահիշվողներից է։

The Devil’s Advocate

Հանճարեղ Ալ Պաչինո, տաղանդավոր Շարլիզ Թերոն ու դե իհարկե Կիանու Ռիվս։ 1997 թվականին թողարկված ֆիլմը լավագույններից է համարվում։ Սուր ու գրավիչ պաըմություն, որ մի շնչով է դիտվում։

Ի դեպ, Կիանու Ռիվսը հրաժարվել էր հոնորարի մի մասից, որպեսզի Ալ Պաչինոն ավելի շատ գումար ստանա ու համաձայնվի մասնակցել ֆիլմում։

Առանձնացրել ենք մասնավորապես այս երգը, որ հնչում է ֆիլմում։ The Rolling Stones – ի ամենահիթային երգն էլ ավելի է ընդգծում ֆիլմում տեղի ունեցող գործողությունները։

The Speed

Երկու «Օսկար» – ի արժանացած ֆիլմում տեսնում ենք երիտասարդ Կիանու Ռիվսին ու Սանդրա Բուլոքին։ Ի դեպ, հենց այս ֆիլմը Բուլոքին մեծ ճանաչում բերեց։ 

A Walk in the Clouds

Այս ֆիլմում անհնար է չսիրահարվել Ռիվսին։ Ռոմանտիկ ու սիրունագույն ֆիլմ, անպայման դիտե՛ք։ Ի դեպ, ֆիլմը թողարկվել է 1995 թվականին։

Matrix

Այս դեպքում խոսքերն ավելորդ են՝ կուլտային ֆիլմ, որ մշակութային առումով մեծ ազդեցություն ունեցավ ու դարձավ ամենահաջողված ֆիլմերից մեկը։ Կիանու Ռվիսի մարմնավորած Նեոյի դերն առ այսօր թրենդային է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »