MORGENSHTERN -ն ու Դիլարան ամուսնացել են

Օգոստոսի 31 – ին՝ ամռան վերջին օրը, ամենաէպատաժային ռեփերներից MORGENSHTERN -ն ամուսնացել է։ 23 – ամյա MORGEN – ի ընտրյալը 21 – ամյա Դիլարա Զինատուլինան է։ 

Զույգը որոշել էր հարսանիքը կազմակերպել 1990 -ականների ոճով: Կարևոր իրադարձության հաղորդավարուհին Քսենիա Սոբչակն է։ Հենց նա էլ ստացել է հարսանեկան բացառիկ ռեպորտաժ նկարահանելու իրավունքը, այսպիսով նորապսակներին ամբողջ օրը հետևում էին «Осторожно, Собчак» – ի նկարահանող խմբի լրագրողները:

Հարսանյաց զգեստը ևս ոգեշնչված էր 90 – ականների ոճով։

Մինչ ԶԱԳՍ մեկնելը ռեփերը եկավ իր սիրելիի տուն՝ փրկագնի ավանդական արարողությանը մասնակցելու համար:

Այնուհետեւ հարսն ու փեսան, հյուրերի հետ միասին, մեկնեցին գրանցման ԶԱԳՍ:

Գրանցման գրասենյակից հետո նորապսակները շարունակեցին տոնը նշել նավի վրա:  Նրանց միացան նաև բլոգեր Նաստյա Իվլեյևան, Դանյա Միլոխինը, Դինա Սայևան ու այլք։

Հիշեցնենք՝ զույգը ծանոթացել է մոտ 4 տարի առաջ։ 2019 թվականին նրանք բաժանվեցին, սակայն որոշ ժամանակ անց՝ միավորվեցին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »