Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նորից ամուսնացե՞լ են

Քանյե Ուեսթը երրորդ անգամ ներկայացրել է “Donda” նոր ալբոմը։ Այս անգամ շնորհանդեսը հիշվել է ոչ միայն երաժշտական առումով, այլ ռեփերի նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի բեմելով։ 

Նախ՝ սկսենք նրանից, որ ռեփերը Չիկագոյի «Սոլջր-Ֆիլդ» մարզադաշտը վերածել էր իր հայրական տան կրկնօրինակին։ Քանյեն մեծացել է այդ տանը, հիշեցնենք՝ Donda – ն Քանյե Ուեսթի մայրիկի անունն է։

Եվ այսպես՝ ռեփերը բեմ է հրավիրում Մերիլին Մենսոնին ու ռեփեր DaBaby  – ին, ովքեր միասին հրդեհում են բեմը։

Բայց ամենատպավորիչը ելույթի եզրափակիչ մասն էր։ Երբ հրդեհը մարեց բեմ դուրս եկավ ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, այն էլ հարսի զգեստով Balenciaga Couture աշուն-ձմեռ 2021 հավաքածուից։


Դե իսկ մեզ մնում է սպասել ու տեսնել՝ արդյոք սա պարզապես ներկայացում էր, թե զույգն իրոք պատրաստում է միավորվել։ 

Զույգը կրկին միասի՞ն է

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »