«Երբեմն վիճում ենք»․ Շոն Մենդեսն անկեղծացել է

Այս օրերին միայն միայն ալարկոտը չի քննարկում Կամիլա Կաբելոյին։ Հիմնական առիթը՝ նա է ստանձնելու նոր «Մոխրոտ» -ում գլխավոր հերոսուհու դերը։ Բացի այդ բուռն քննարկվում է երգչուհու կազմվածքը․ վերջերս հրապարակված լուսանկարներում երևում է, որ Կաբելոն ավելացրել է քաշը։

Իսկ հիմնական քննարկման թեման, ինչպես միշտ, երգչուհու սիրավեպն է երգիչ Շոն Մենդեսի հետ։

Լուսանկարը՝ People

Երկրպագուների համար Շոնն ու Կամիլան կատարյալ զույգ են, սակայն վերջերս պարզ դարձավ, որ երիտասարդների հարաբերություններում ամեն ինչ չէ հարթ։ Մասնավորապես երաժիշտը պատմել է մի շարք բարդությունների մասին, որ զույգը բախվում է առօրյայում։

SiriusXM -ի հետ հարցազրույցի ընթացքում երգիչը պատմել է, որ որ երբեմն նրանք ուժեղ կռվում են։

Լուսանկարը՝ US Weekly

«Մենք անկեղծ հարաբերություններ ունենք, բայց երբեմն կռվում ենք։ Բայց ժամանակի ընթացքում վեճերն ավելի թեթեւ են դառնում։ Ամենից կարևորն այն է, որ վեճի ընթացքում մեղավորն ընդունի իր սխալը», ասել է Մենդեսը։

Երաժիշտը խոստովանել է, որ դժվարությամբ է ընդունում իր սխալն ու ներողություն խնդրում։

«Ահավոր դժվար է, բայց երբեմն ինքս էլ ընդունում եմ, որ սխալ եմ։ Այդ պահին, կարծում եմ, դեմքս կարմրում է, լարվում է, բայց միևնույն է՝ ընդունում եմ, որ սխալ էի ու ներողություն խնդրում», անկեղծացել է երաժիշտը

Իսկ դուք հե՞շտ եք ընդունում Ձեր սխալը
Poll Options are limited because JavaScript is disabled in your browser.
  • Խնդիր չկա, եթե սխալ են՝ ուրեմն կընդունեմ 100%, 2 votes
    2 votes 100%
    2 votes - 100% of all votes
  • Մեծ դժվարությամբ 0%, 0 votes
    0 votes
    0 votes - 0% of all votes
  • Չեմ ընդունում, նույնիսկ երբ սխալ եմ 0%, 0 votes
    0 votes
    0 votes - 0% of all votes
  • Ես չեմ սխալվում 0%, 0 votes
    0 votes
    0 votes - 0% of all votes
Total Votes: 2
August 29, 2021
×
You or your IP had already vote.
×
You or your IP had already vote.
Results
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version