Քանյե Ուեսթը որոշել է փոխել անունը

Քանյե Ուեսթը որոշել է կյանքը նոր էջից սկսել։ Չէ՝ բառի բուն իմաստով։ Դե տեսեք՝ Քիմ Քարդաշյանի հետ բաժանվելուց ու Իրինա Շեյքի հետ անհաջող սիրավեպ ունենալուց հետո ռեփերը որոշել է փոխել անունը։ Ու այս ամենը շատ լուրջ է։

Ռեփերը պաշտոնապես դիմել է Լոս Անջելեսի դատարան՝ ներկայացնելով անվանափոխության դիմում։ Այսպիսով՝ Քանյեն ուզում է, որ այսուհետ նրա անունը պաշտոնապես լինի Յե։ 

Ի դեպ, սա արդեն առաջին դեպքը չէ․ Երեք տարի առաջ Քանյեն, վայ, կներեք, Յեն գրառում էր կատարել թվիթերի իր էջում, որ ուզում է իրեն անվանեն Յե։

Տարիներ շարունակ Յեն ռեփերի մականունն է, որն ի դեպ, կրոնական իմաստ ունի։ Քանյեն նշել է, որ Աստվածաշնչում հաճախ է հանդիպում յե բառը, որն ունի դու նշանակությունը։

Ye – է նաեւ երգչի՝ 2018 – ին թողարկված ալբոմը։

Հավանու՞մ եք Քանյեի նոր անունը
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »