Բեյոնսեն ու Jay Z -ին Tiffany & Co -ի նոր՝ «Սիրո Մասին» արշավում

Նկատած կլինեք, արդեն մի քանի օր է ինստագրամի էջերում գրեթե բոլորը կիսվում են Բեյոնսեի ու Jay Z -ի այս նկարով։ Հիմա պատմենք, թե դա ինչ նկար է։

Բեյոնսեն ու Jay Z -ին դարձել են հայտնի Tiffany & Co բրենդի դեսպանները։ Իսկ դա նշանակում է, որ նոր գովազդային արշավում հենց աստղային զույգն է նկարահանվել։

 «Սիրո Մասին»՝ այսպես է կոչվում գովազդային արշավը, որը բավականին խորհրդանշական է զույգի համար։ Բեյոնսեն ու Jay Z արդեն 13 տարի է, ինչ պաշտոնապես ամուսնացած են ու միասին երեք երեխա են դաստիարակում։ 

Սակայն զույգը բավականին դժվարություններ է ունեցել այս ընթացքում։ Տարիներ առաջ նրանք գրեթե ամուսնալուծվեցին, երբ հայտնի դարձավ, որ ռեփերը դավաճանել է աստղային կնոջը, վերջինս էլ իմացել է դրա մասին։

Սակայն ինչպես տեսնում ենք, սերն ավելի ուժեղ էր՝ այն հաղթեց ու Բեյոնսեն ու Jay Z առ այսօր շարունակում են համատեղ կյանքն ու համարվում են ամենասիրուն ու պահանջված զույգերից։ 

 «Բարդ աշխատանքն ենք իրականացնել, դժվար տարիներ ենք ունեցել, բայց սիրում ենք միմյանց ու կարողացել ենք հաղթահարել ամեն ինչ», ասել է ռեփերը։

Ի դեպ, գովազդում տեսնում ենք Բեյոնսեին ապրանքանիշի կուլտային դարձաձ դեղին ադամանդով։ Մինչ այդ այս զարթը միայն երկու հոգի էին կրել՝ Օդրի Հեփբերնն ու Լեդի Գագան։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »