Դերասանուհի Ռավշանա Կուրկովան մայրացել է, այն էլ՝ մի տարի առաջ։ Այսքան ժամանակ դերասանուհուն հաջողվել է գաղտնի պահել մայրանալու փաստը։
Այսպիսով` ինստագրամի իր էջում Ռավշանան առաջին անգամ ցուցադրել է երեխային։ Հեշթեգերից մեկում նշված է նաև երեխայի անունը՝ Գասպար Ամարյան։
«Սիրտս մեծանում է որդուս հետ։ Ու դե իհարկե՝ կյանքիս լավագույն տարին է՝ ամենակարևորը, գլխավորը, երկար սպասվածը, ամենաերջանիկը», գրել է դերասանուհին։
Արդեն պարզ է նաեւ, թե ով է փոքրիկի հայրը։ Դերասանուհու սիրելին բիզնեսմեն, Rocky Road բոքսի ակումբի համահիմնադիր Սերգեյ Ամարյանն է։
Ավելի քան մի տարի է, ինչ դերասանուհին ու բիզնեսմենը միասին են։ Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ երեխային Ռավշանան ունեցել է սուրոգատ մայրիկի օգնությամբ։
Երջանիկ հայրիկը ինստագրամի իր էջում ևս կիսվել է փոքրիկի լուսանկարով՝ մակագրելով․ «Ծանոթացեք՝ չամիչով բուլկի, Գասպար Սերգեյևիչ»։
Իսկ Ռավշանային գրեթե բոլորս առաջին անգամ տեսանք, սիրեցինք ու հիշեցինք ամենանուրբ ու սիրուն երգերից մեկի՝ Мачете բենդի “Нежность” – ի հիման վրա նկարահանված տեսահոլովակում։ Իսկ մենք շնորհավորում ենք Ռավշանային ու Սերգեյին ու գնում՝ սիրունագույն երգը լսելու։