Քայլի Ջենները կրկին հղի է

24 – ամյա Քայլի Ջեններն ու 29 – ամյա ռեփեր Թրևիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Զույգը միավորվեց ամռանն ու արդեն պատրաստվում են ընտանիքի նոր համալրմանը։

Երկրպագուները սկսեցին կասկածել, որ Քայլին հղի է, երբ ակնհայտ դարձավ, որ մոդելը ինստագրամի սթորիս բաժնում ու փոսթերում տարբեր ժամանակների լուսանկարներ է տեղադրում։

Լուսանկարը՝ Times of India

Հետո էլ մոդելի տրանսգենդեր հայրը՝ Քեյթլին Ջենները հարցազրույցներից մեկում ասաց, որ շուտով կրկին թոռնիկ է ունենալու։

Օրերս անց արդեն PageSix պարբերականը հաստատեց երկրպագուների կասկածները՝ Քայլին իսկապես հղի է։

Հիշեցնենք, որ զույգը միասին դաստիարակում է 3- ամյա դստերը՝ Սթորմիին։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »