Սելենա Գոմեսը Elle ամսագրի նոր համարի հերոսուհին է։ Շապիկին երգչուհին կրում Chanel ապրանքանիշի հագուստն ու աքսեսուարները՝ հանդես գալով գլեմ ռոք ոճով։ Երգչուհին նաեւ պատմել է կյանքի, նախագծերի ու խնդիրների մասին։
Վերջին մի քանի տարին երգչուհին առողջական խնդիրներ ուներ, ինչի մասին մանրամասն պատմել է հարցազրույցում։
Երգչուհին հիշել է, որ առաջին անգամ հոգեբանի օգնությանն է դիմել 2014 – ին, երբ իր մոտ գայլախտ էին հայտնաբերել։ Սակայն համացանցը քննարկում էր, որ երգչուհին պայքարում է ալկոհոլային կախվածության դեմ։
«Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին մտածում իմ մասին՝ թմրադեղեր, ալկոհոլ, փարթիներ։ Նման զզվելի կերպով էին արտահայտվում իմ մասին», հիշում է երգչուհին։
2018 թվականը եւս երգչուհու համար ծանր էր, նրա մոտ երկբևեռ աֆեկտիվ խանգարում էին հայտնաբերել։
«Երբ իմացա ախտորոշման մասին՝ հանգստությամբ շունչ քաշեցի։ Այն շատ բան բացատրեց, վերջապես հասկացա, թե ինչ էր կատարվում ինձ հետ», պատմում է Սելենան։
Երգչուհին անդրադարձել է առողջական մյուս խնդիրների ու բարեգործությամբ զբաղվելու որոշում կայացնելու մասին՝ պատմելով․
«Իմ գայլախտը, երիկամի փոխպատվաստումը, քիմիոթերապիան, հոգեկան առողջության խնդիրները, հասարակության խոցելիությունը. այս ամենը, անկեղծ ասած, պետք է կոտրեր ինձ: Ամեն անգամ, երբ ինչ -որ բանի միջով էի անցնում, մտածում էի՝ «Ուրիշ ի՞նչ»: Եվ հետո ինքս ինձ ասացի. «Դու կօգնես մարդկանց»: Սա իսկապես այն է, ինչն օգնեց ինձ առաջ գնալ»։