29 – ամյա Դեմի Լովատոն վերջերս «քամինգ աութ» արեց՝ հայտնելով, որ նա գենդերքվիր է, այսինքն՝ բացառապես կին կամ տղամարդ չի համարում իրեն ու դուրս է երկբևեռ գենդերային համակարգից։
«Ամենակարևորն այն է, որ ես մարդ եմ», ասել է Դեմին։
The 19th Presents կրթական գագաթնաժողովի ժամանակ երգչուհին ասել է, որ իր սեռի վերաբերյալ վերջնական որոշում չի կարողանում կայացնել։
«Գուցե մի օր որոշեմ, որ տրանսգենդեր եմ, կամ՝ կին եմ։ Տպավորություն է, թե երբեք չեմ կողմնորոշվի ու վերջնական որոշում չեմ կարողանա կայացնել, թե ինչ սեռ ունեմ», ասել է Դեմին։