Բրիթնի Սփիրսը նոր մերկ լուսանկար է տեղադրել այն բանից հետո, երբ երգչուհու հայրը՝ Ջեյմի Սփիրսը հայտարարել է, որ այևս չի հանդիսանալու դստեր խնամակալը։
Երգչուհին պարբերաբար կիսվում է կիսամերկ լուսանկարներով Ինստագրամի իր էջում։ Այս անգամ Բրիթնին բացատրել է, թե ինչու է նման լուսանկար տեղադրել։
«Ոչ, ժողովուրդ ջան, կրծքի պլաստիկ վիրահատություն չեմ արել մի շաբաթվա ընթացքում։ Հղի էլ չեմ։ Կրծքերս մի քիչ մեծ են լուսանկարներում, որովհետեւ սիրում եմ ուտել։ Մինչ ավելի շատ նմանատիպ լուսանկարներ կցուցադրեմ, ուզում եմ, որ հասկանաք նպատակը», գրել է երգչուհին ու շարունակել։
«Կարծում եմ, երբեմն լինում է նման պահ, երբ սեքսուալ կինն ուզում է մերկանալ։ Խոսքը բեմում կամ ստրիպ ակումբում ելույթ ունենալու մասին չէ, այլ՝ սովորական կյանքի։ Օրինակ՝ ամռանը սեփական մեքենայով ինչ որ տեղ ես մեկնում ու ուզում ես հանել այդ հիմար երկարաթեւ շապիկը։ Նման դեպքերում առաջին ռեակցիան հենց այսպիսին՝ «Գրողը տանի, ինձ ավելի լավ եմ զգում»», բացատրել է երգչուհին։
«Միանգամից մտածում եք, որ ավելի լավ տեսք ունեք։ Շատ շոուներ եմ ունեցել, որոնց ընթացքում մերկացել եմ բեմի վրա, ու ահավոր է, բայց երբեմն իսկապես լավ տեսք չեմ ունեցել։ Շատ անգամներ եմ մերկացել ու անհարմար զգացել ինձ՝ մտածելով, որ մարմինս գրավիչ չէ», բացատրել է Բրիթնին։
«Երդվում եմ, որ մտածում եք, բա հիմա ինչու՞ եմ մերկանում։ Մերկ եմ ծնվել ու ծանրություն եմ զգում կյանքի դժվարություններից։ Ուզում եմ ինձ տեսնել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եմ եկել։ Այս տեսքով ես մաքուր եմ։ Սա վկայում է, որ ցավ ու արցունք տեսած կինը ես չեմ։ Ես գեղեցիկ ու զգայուն կին եմ։ Մինչև կյանքիս վերջ թոփլես ֆոտոներ չեմ անի, ձանձրալի է, բայց գրողը տանի, այնքան է օգնում այն ժամանակ, երբ ուզում ես թեթեւանալ», անկեղծացել է Բրիթնին։
Հիշեցնենք, հայրը 13 տարի շարունակ հանդիսանում էր երգչուհու խնամակալը։