Այս հիթերը հնչում էին ամեն «հարթուկից», իսկ ու՞ր են այդ կատարողները հիմա

Ժամանակին այս երգերը հնչում էին ամեն «հարթուկից»։ Մենք անգիր գիտեինք երգի խոսքերը ու անդադար լսում էին կատարումները։ Իսկ հետո այս հիթերի կատարողները պարզապես անհետացան՝ չներկայացնելով այլ երգեր։ Անցան տարիներ, մենք էլ որոշեցինք հիշել հին ու բարի երգերն ու հասկանալ, ովքե՞ր էին այդ կատարողները, ու՞ր են կորել։

Coolio – Gangsta’s Paradise

Վստահ ենք, այս երգը գիտեն գրեթե բոլորը։ Այն կատարողին՝ Coolio -ին իսկական հայտնիություն բերեց։ Երաժիշտը նույնիսկ Grammy – ի արժանացավ։ 

Լուսանկարը՝ Discotech

Ռեփերը նման հաջողված թրեքեր այլեւս չունեցավ։

 Երաժիշտը շարունակեց կարիերան կինոյում՝ նկարահանվելով մի շարք ֆիլմերում։

Այժմ ռեփերը հիմնականում բարեգործությամբ է զբաղվում։

Emilia – Big Big World

«Big Big World» -ն իսկական հիթ էր։ Ցավոք, Էմիլիան այլևս նման մասշտաբի հիթ չունեցավ։ 2009 -ին երգչուհին մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ ներկայացնելով Շվեդի, սակայն մրցանակաին հորիզոնական չզբաղեցրեց։

8 տարի է, ինչ երգչուհին որևէ երաժշտական նորություն չի ունեցել։

Lou Bega — Mambo No. 5

«Mambo No. 5» -ը ստեղծվել է Փերես Պրադոյի գործիքային ստեղծագործություն հիման վրա։  Լու Բեգան այս երգով շաբաթներ շարունակ գլխավորեց առաջատար հիփ շքերթները։ Սակայն երաժշտի մյուս կատարումներն ու ալբոմներն այնքան էլ հաջողված չէին, երգերը այլևս չէին հայտնվում հիթ շքերթներում։

Երաժիշտն այժմ ապրում է Բերլինում, շարունակում է զբաղվել երաժշտությամբ ու ստեղծագործել։

Sonique – Sky

Բրիտանացի երգչուհի ու DJ Sonique – ը զրոյականների սկզբում պարզապես պայթեցրեց աշխարհն իր հիթով։ 

Երաժշտական ասպարեզում մեծ մեծ հաջողություններ ունեցած երգչուհին 2009 – ին առողջական խնդիրներ ունեցավ՝ նրա մոտ կրծքի քաղցկեղ էր հայտնաբերվել։ Երկու տարի անց Sonique -ը հայտնեց, որ հաղթահարել է հիվանդությունն ու վերադարձավ երգարվեստ, սակայն նման մասշտաբային հիթեր այլևս չունեցավ։

Alizée — Moi… Lolita

Alizee – ն միանգամից մեծ ճանաչում ստացավ Լոլիտայի կերպարով։ «Moi… Lolita» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում նա 16 տարեկան էր։ Մոտ կես տարի երգը գլխավորում էր բոլոր հիթ շքերթները։

Երգչուհին մի քանի այլ սինգլներ թողարկեց, որոնք այդպես էլ մեծ ճանաչում չունեցան։

Alizee – ն շարունակում է երաժշտությամբ զբաղվել՝ ելույթ ունենալով տարբեր միջոցառումներին։

Bosson – One in a Million

Շվեդացի երգիչը հայտնի դարձավ «One in a Million» հիթից հետո, որը Սանդրա Բուլոքի Miss Congeniality ֆիլմի սաունդթրեքն էր։

Երաժիշտը այդպես էլ մնաց մի հիթի երգիչ, հաջորդ բոլոր կատրումները նման մեծ հաջողություն նրան չբերեցին։

Դե ինչ՝ քվեարկե՛ք, թե ո՞րն էր այս հիթերից Ձեր ամենասիրելին ու ավելացրեք Ձեր տարբերակը։

Դե ինչ՝ քվեարկե՛ք, թե ո՞րն էր այս հիթերից Ձեր ամենասիրելին ու ավելացրեք Ձեր տարբերակը
  • Add your answer
Poll Options are limited because JavaScript is disabled in your browser.
  • Coolio - Gangsta's Paradise 30%, 12 votes
    12 votes 30%
    12 votes - 30% of all votes
  • Emilia - Big Big World 20%, 8 votes
    8 votes 20%
    8 votes - 20% of all votes
  • Alizée — Moi… Lolita 15%, 6 votes
    6 votes 15%
    6 votes - 15% of all votes
  • Bosson - One in a Million 10%, 4 votes
    4 votes 10%
    4 votes - 10% of all votes
  • Lou Bega — Mambo No. 5 8%, 3 votes
    3 votes 8%
    3 votes - 8% of all votes
  • Sonique - Sky 8%, 3 votes
    3 votes 8%
    3 votes - 8% of all votes
  • Morcheeba - Otherwise* 8%, 3 votes
    3 votes 8%
    3 votes - 8% of all votes
  • Bosson* 3%, 1 vote
    1 vote 3%
    1 vote - 3% of all votes
Total Votes: 40
Voters: 27
August 19, 2021
* - added by visitor
×
You or your IP had already vote.
  • Add your answer
×
You or your IP had already vote.
Results
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version