Ջենիֆեր Լոպեսը «անֆոլո» է արել նախկին սիրելիին ու հեռացրել բոլոր համատեղ լուսանկարները

Այս օրերին Ջենի ֆրոմ դը բլոքը Ջենիֆեր Լոպեսը սիրելիի՝ Բեն Աֆլեքի հետ իր հանգիստն էր վայելում Եվրոպայում։ Իրականում հանգիստն ավելի շատ մեղրամիս էր հիշեցնում։

Լուսանկարը՝ երգչուհու ինստագրամի էջից

Իսկ գիտե՞ք, թե ինչով է զբաղվել J.Lo – ն հանգստից անմիջապես վերադառնալուց հետո՝ երգչուհին մաքրել է Ինստագրամը նախկին սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ համատեղ բոլոր նկարները։ Առավել ուշադիր երկրպագուների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ երգչուհին դադարել է հետեւել Ալեքսին ինստագրամում։

Լուսանկարը՝ Glamour

Ռոդրիգեսն իր հերթին շարունակում է հետեւել նախկին սիրելիին, ու նույնիսկ շարունակում է համատեղ լուսանկարներ փոսթել։ 

Լուսանկարը՝ HOLA!

Հիշեցնենք, որ Ջենիֆերի ու Ալեքսի սիրավեպը սկսել է 2017 թվականին, երկու տարի անց վերջինս երգչուհուն ամուսնության պաշտոնական առաջարկ է արել։ Զույգը երկու անգամ հետաձգեց հարսանիքը համաճարակի պատճառով։ Այս տարվա ապրիլին հատնի դարձավ, որ զույգը պաշտոնապես բաժանվել է։

Ո՞ր քավր տարբերակն եք ամենից շատ հավանել
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »