Այս օրերին Ջենի ֆրոմ դը բլոքը Ջենիֆեր Լոպեսը սիրելիի՝ Բեն Աֆլեքի հետ իր հանգիստն էր վայելում Եվրոպայում։ Իրականում հանգիստն ավելի շատ մեղրամիս էր հիշեցնում։

Իսկ գիտե՞ք, թե ինչով է զբաղվել J.Lo – ն հանգստից անմիջապես վերադառնալուց հետո՝ երգչուհին մաքրել է Ինստագրամը նախկին սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ համատեղ բոլոր նկարները։ Առավել ուշադիր երկրպագուների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ երգչուհին դադարել է հետեւել Ալեքսին ինստագրամում։

Ռոդրիգեսն իր հերթին շարունակում է հետեւել նախկին սիրելիին, ու նույնիսկ շարունակում է համատեղ լուսանկարներ փոսթել։

Հիշեցնենք, որ Ջենիֆերի ու Ալեքսի սիրավեպը սկսել է 2017 թվականին, երկու տարի անց վերջինս երգչուհուն ամուսնության պաշտոնական առաջարկ է արել։ Զույգը երկու անգամ հետաձգեց հարսանիքը համաճարակի պատճառով։ Այս տարվա ապրիլին հատնի դարձավ, որ զույգը պաշտոնապես բաժանվել է։