Ո՞վ է Էմինեմի դուստրը

Ռեփեր Էմինեմի դուստրը՝  Հեյլին, բավականին ակտիվ է ինստագրամում։ Նախ՝ սկսենք նրանից, որ նա 3 միլիոնից ավելի հետևորդ ունի ու կիսվում է նրանց հետ առօրյայի մասին պատմող լուսանկարներով։

Հեյլիի ինստագրամում կարելի է հաճախ տեսնել նաև բոյֆրենդի՝ Էվան Մակկլինտոկի հետ լուսանկարներ։ Հեյլին ու Էվանը միասին են սովորել՝ ստանալով հոգեբանի մասնագիտությունը։ Ի դեպ, արդեն 5 տարուց ավել է, ինչ զույգը միասին է։

Տարբեր հարցազրույցների ընթացքում Էմինեմը բազմիցս նշել է, որ հպարատանում է Հեյլիով, որ դուստրը մեծ ուշադրություն է դարձնում կրթությանն ու մասնագիտական աճին։

Հիշեցնենք, որ Էմինեմը և Հեյլիի մայրը՝ Քիմբերլի Էն Սքոթը շատ անկայուն հարաբերություններ ունեին: Նրանց սիրավեպը սկսվեց 1989 թվականին, իսկ 10 տարի անց զույգն ամուսնացավ։

Քիմբերլին ու Էմինեմը

Ուղիղ մի տարի անց զույգն ամուսնալուծվեց, երբ Քիմբերլին երկրորդ անգամ ձերբակալվեց՝ հարբած մեքենա վարելու համար: 

Ամենահետաքրքիրն այն է, որ 2006 թվականին նրանք կրկին ամուսնացան ու նորից ամուսնալուծվեցին: Ի դեպ, այդ ժամանակ Քիմբերլին արդեն դուստր ուներ, ում, արդյունքում, որդեգրեց Էմինեմը։

Դե ինչպես արդեն հասկացաք երկրորդ ամուսնությունը նույնպես երկար չտևեց. մի քանի ամիս անց նրանք կրկին բաժանվեցին: 

Քիմբերլին ու Էմինեմը

Քիմբերլին հոգեբանական լուրջ խնդիրներ ունի ու պարբերաբար ինքնասպանության փորձ է կատարել։ 2015 թվականին նա ավտովթարի ենթարկվեց, որից հետո հրաշքով ողջ մնաց: Որոշ ժամանակ անց ռեփերի նախկին կինը խոստովանեց, որ վթարը պատահականություն չէր, այլ՝ ինքնասպանության փորձ: 

Էմինեմն ու Հեյլին

Ողջ ընթացքում Էմինեմն աջակցել է Քիմբերլիին և օգնել նրան դուրս գալ ծանր վիճակից: Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ Քիմբերլիի կրկին ինքնասպանության փորձ է կատարել: 

Հուսանք, որ նա վերջապես դուրս կգա հոգեբանական ծանր իրավիճակից։ Մինչ այդ շարունակենք հետևել Հեյլիին ինստագրամին ու լսենք Էմինեմի թրեքը՝ նվիրված սիրելի դստերը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version