Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» – յից հեռանալու լուրը ցնցեց աշխարհը։ Լուրն իրոք անակնկալ է նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ակումբի երկրպագու չեն։
«Բարսելոնա» – յից հեռանալու առիթով կազմակերպված հրաժեշտի մամլո ասուլիսի ընթացքում Մեսսին չի կարողացել զսպել հուզմունքն ու լաց է եղել։
Ֆուտբոլիստը հայտնել է, որ այլ ակումբների հետ դեռ որևիցե պայմանագիր չի կնքել։
«Լուրի պաշտոնական հաստատումից հետո ինձ հետ շատ ակումբներ են կապ հաստատել», նշել է Մեսսին ու հավելել, որ հաստատ չի շարունակի կարիերան «Բարսելոնա» -յում։
«Այս ակումբում կարիերաս ավարտել եմ, հիմա նոր պատմություն է սկսվում», նշել է նա։
Տխրե՞լ եք




