Սելենա Գոմեսը, Մայքլ Ջեքսոնը, The Notorious B.I.G. – ն ու մյուսները եհովայի վկանե՞ր

Եհովայի վկաներ, 19-րդ դարի վերջում Միացյալ Նահանգներում ստեղծված միջազգային կրոնական կազմակերպություն, որ հաճախ բացասական վերաբերմունքի ու քննադատության են արժանանում։

Բնականաբար կազմակերպիչներն օգտագործում են հայտնիներին՝ քարոզի ու իրենց նպատակների համար։

Այսօր ներկայացնում ենք հայտնի այն երաժիշտները ցանկաը, ովքեր եղել, կամ շարունակում են լինել եհովայի վկաներ։

Michael & La Toya Jackson

Ջեքսոնների ողջ ընտաիքը ժամանակին հայտնի էր Եհովայի վկաների հետ ունեցած սերտ հարաբերություններով։

Մասնավորապես Michael Jackson – ն ու քույրը՝ La Toya – ն, բազմիցս ներկա են եղել  Եհովայի վկաների հավաքներին։

Լուսանկարը՝ People.com

The Notorious B.I.G.

Դժվար է ասել, արդյոք լեգենդար ռեփերը Եհովայի վկա էր իրեն համարում, սակայն նա մեծացել ու դաստիարակվել է Եհովայի վկաների ընտանիքում։ Նրա մայրը` Voletta Wallace – ը շարունակում է կազմակերպության մասը մնալ առ այսօր։

Լուսանկարը՝ Architectural Digest

Serena Williams


Լուսանկարը՝ besthqwallpapers

Մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի կինը՝ բազմիցս աշխարհի թիվ 1 ռակետի տիտղոսին արժանացած Սերենա Ուիլիամսին ևս եհովայի վկաների շարքին են դասում։ Ասում են, որ թենիսիստուհին առ այսօր շարունակում է հավատարիմ մնալ այդ կրոնական կազմակերպությանը։

Prince

Լուսանկարը՝ Pursuitist

Prince – ը ևս հայտնի էր որպես Եհովայի վկաների հետևորդ։

Donald Glover

Լուսանկարը՝ New York Post

Դերասանի ընտանիքի անդամները Եհովայի վկաներ են, սակայն Գլովերը խոստովանել է, որ վաղուց դուրս է եկել կազմակերպությունից։

Ի դեպ, դերասանն ինքն իրեն աթեիսթ է համարում։

George Benson

Լուսանկարը՝ Yorkshire post

Գիտեի՞ք, որ George Benson – ը ևս համարում էր  Եհովայի վկաների հետևորդ

Geri Halliwell

Լուսանկարը՝ Hello!

“Spice Girls” կուլտային բենդի Ջերիի մայրը Եհովայի վկա էր։ Երգչոււհին վստահեցնում է, որ ինքը կրոնական այս կազմակերպության հետ կապ չունի։

Naomi Campbell

Լուսանկարը՝ Glamour

Հայտնի մոդելը եւս մեծացել է Եհովայի վկաների ընտանիքում, սակայն նա բազմիցս նշել է, որ կրոնական այս կազմակերպության հետ որևէ կապ չունի։

Selena Gomez

Լուսանկարը՝ Texas Monthly

Սելենա Գոմեսը վստահեցնում է, որ այս կրոնական կազմակերպության հետ որևէ կապ չունի, բայց փաստը մնում է փաստ՝ նա մեծացել ու դաստիարակվել է եհովայի վկաների ընտանիքում։

Xzibit

Ռեփերը ևս մեծացել է եհովայի վկաների ընտանիքում, սակայն պաշտանապես հայտարարել է, որ կրոնական կազմակերպության հետ որևէ կապ չունի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »