Մենք անհամբեր սպասում ենք Ռիդլի Սքոթի “The House of Gucci” – ի ռելիզին․ իրականում, այն այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկն է։
Լեդի Գագա, Ջարեդ Լետո, Ադամ Դրայվեր, Ալ Պաչինո, Ջերեմի Այրոնս ու Սելմա Հայեք՝ ֆիլմում իսկական աստղաբույլ է նկարահանվել։
Gucci – ի ընտանեկան բիզնեսի մասին պատմող կենսագրական դրաման ներկայացնում է նորաձեւության տան հիմնադրի թոռան՝ Մաուրիցո Գուչիի սպանության պատմությունը։ Gucci – ին ղեկավարող Մաուրիցիոյին սպանել էր կնոջ կողմից ուղարկված մարդասպանը։
Ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25 – ին։ Սպասու՞մ եք։










