Հաճախ հայտնիները չեն սահմանափակվում իրենց ձեռքբերումներով՝ որոշում կայացնելով նվաճել նաեւ այլ ոլորտներ, մասնավորապես՝ շատերին տեսնում ենք քաղաքականության մեջ։ Այս անգամ որոշել ենք անդրադառնալ այն հայտնի երաժիշներից մի քանիսին, ովքեր սկսել են զբաղվել քաղաքականությամբ։
Սվյատոսլավ Վակարչուկ
«Океан Ельзи» բենդի անփոխարինելի ֆրոնթմենը երկու անգամ ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր:
2019 -ին Վակարչուկը կրկին ընտրվեց Գերագույն ռադայում ՝ իր «Голос» կուսակցությունից, որը հանդես էր գալիս Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վերադարձի օգտին:
2020 թվականի հունիսի 11 -ին երգիչը վայր դրեց մանդատը, բայց վստահեցրեց, որ քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում։
Քանյե Ուեսթ
2015 թվականին առաջին անգամ ռեփերը հայտնեց նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ նա ասաց, որ առաջադրվելու է 2020 թվականին:
Այժմ ռեփերի պլաններում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին՝ արդեն 2024 թվականին։
Իուսսու Ն’Դուր
Իուսսու Ն’Դուրին հայրենի Սենեգալում իսկական կուռք են համարում։ Դե իսկ հայտնի “7 Seconds” երգը սիրված է առ այսօր, չնայած, որ թողարկվել է 1994 թվականին։ Երաժիշտը երգը կատարել էր շվեդ երգչուհի Նենե Չերիի հետ։
Երգիչն ակտիվ մասնակցում էր տարբեր բարեգործական միջոցառումների կազմակերպմանը, նաեւ զբաղվում էր քաղաքականությամբ։ Երգիչը նաեւ հասցրել է լինել Սենեգալի տուրիզմի նախարար։
Յուլիա Վոլկովա
Սկանդալային «Тату» դուետի մասնակիցներից Յուլիա Վոլկովան այս տարի որոշեց զբաղվել քաղաքականությամբ։
Երգչուհին միացել էր «Единая Россия» կուսակցությանը, սակայն պարտվեց փրայմերիսում։
Շուշան Պետրոսյան
Շուշան Պետրոսյանի երգերը հնչում էին ամեն անկյունից, սիրված երգչուհին ևս համալրեց քաղաքականությամբ զբաղվող երաժիշտների ցանկը։
Երգչուհին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր 2012 թվականին։ Հետաքրքիր է, որ երգչուհու քաղաքական կարիերան բազմաթիվ քննարկումներ առաջացրեց հանրության շրջանակներում։