Նույնասեռական երգիչներ, որ ամուսնացած են եղել կնոջ հետ

Այս փոսթում ներկայացնում ենք երգիչներից մի քանիսին, ովքեր ամուսնացած են եղել կնոջ հետ՝ մինչ պաշտոնական «քամինգ աութ» – ը։

Էլթոն Ջոն

Էլթոն Ջոնն ամուսնացած էր ձայնային ռեժիսոր Ռենատա Բլաուելի հետ։ Երաժիշտն ամուսնացել էր 1984 թվականին՝ սուրբ Վալենտինի օրը, Սիդնեյում։ 

Լուսանկարը՝ Getty images

4 տարի անց զույգը բաժանվեց։ Եւս 5 տարի անց երաժիշտը «քամինգ աութ» արեց՝ պաշտոնապես հայտարարելով, որ նույնասեռական է։

27 տարուց ավել է երաժիշտն ամուսնացած է  ռեժիսոր Դևիդ Ֆըրնիշի հետ ու երկու որդի են մեծացնում։

Ռիկի Մարտին 

Աշխարհի ամենասեքսուալ երգիչներից Ռիկի Մարտինը 14 տարի շարունակ հարաբերություններ է ունեցել մեքսիկացի հաղորդավարուհի Ռեբեկա դե Ալբայի հետ։

Լուսանկարը՝ Getty Images

2010 թվականին երաժիշտը պաշտոնապես հայտնեց նույնասեռականության մասին։ Ռիկին այժմ ամուսնացած է նկարիչ Ջվան Յուսուֆի հետ։ Զույգը 4 երեխա ունի։

Դարրեն Հեյզ

Savage Garden հայտնի դուետի վոկալիստը 1994 թվականին ամուսնացավ Քոլբի Թեյլորի հետ։ Նրանք նույն դպրոցում էին սովորում։

Լուսանկարը՝ Getty Images

Ամուսնական կյանքը երկար չտեւեց, իսկ 7 տարի անց երաժիշտը հայտնեց, որ նույնասեռական է։ Երաժիշտն այնուհետեւ ամուսնացավ նկարիչ Ռիչարդ Քալլենի հետ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version