Այս փոսթում ներկայացնում ենք երգիչներից մի քանիսին, ովքեր ամուսնացած են եղել կնոջ հետ՝ մինչ պաշտոնական «քամինգ աութ» – ը։
Էլթոն Ջոն
Էլթոն Ջոնն ամուսնացած էր ձայնային ռեժիսոր Ռենատա Բլաուելի հետ։ Երաժիշտն ամուսնացել էր 1984 թվականին՝ սուրբ Վալենտինի օրը, Սիդնեյում։
4 տարի անց զույգը բաժանվեց։ Եւս 5 տարի անց երաժիշտը «քամինգ աութ» արեց՝ պաշտոնապես հայտարարելով, որ նույնասեռական է։
27 տարուց ավել է երաժիշտն ամուսնացած է ռեժիսոր Դևիդ Ֆըրնիշի հետ ու երկու որդի են մեծացնում։
Ռիկի Մարտին
Աշխարհի ամենասեքսուալ երգիչներից Ռիկի Մարտինը 14 տարի շարունակ հարաբերություններ է ունեցել մեքսիկացի հաղորդավարուհի Ռեբեկա դե Ալբայի հետ։
2010 թվականին երաժիշտը պաշտոնապես հայտնեց նույնասեռականության մասին։ Ռիկին այժմ ամուսնացած է նկարիչ Ջվան Յուսուֆի հետ։ Զույգը 4 երեխա ունի։
Դարրեն Հեյզ
Savage Garden հայտնի դուետի վոկալիստը 1994 թվականին ամուսնացավ Քոլբի Թեյլորի հետ։ Նրանք նույն դպրոցում էին սովորում։
Ամուսնական կյանքը երկար չտեւեց, իսկ 7 տարի անց երաժիշտը հայտնեց, որ նույնասեռական է։ Երաժիշտն այնուհետեւ ամուսնացավ նկարիչ Ռիչարդ Քալլենի հետ։