Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմներն ամենասիրուն զույգերից մեկն են, համաձայն եք, չէ՞։ Նրանց անձնական կյանքի հանդեպ հետաքրքրությունը ոչ մի կերպ չի նվազում։ Աստղային զույգի հետ միասին համացանցը հետևում ու քննարկում է նաև ընտանիքի մյուս անդամների անձնականին՝ մասնավորապես ավագ որդու՝ Բրուքլինի երջանիկ հարաբերություններին Նիկոլա Պելցի հետ։ Երիտասարդներն ի դեպ պատրաստվում են շուտով ամուսնանալ։
Իսկ այս օրերին լրագրողներն ու օգտատերերը ուշադրությամբ հետևում են 18-ամյա Ռոմեո Բեքհեմի անձնական կյանքին։
Երիտասարդը վերջերս պաշտոնապես ներկայացրեց իր սիրելիին՝ Միա Ռեգանին: Սիրահարները որպես զույգ ներկայացան՝ միասին ներկա լինելով Ուիմբլդոնի մրցաշարին։
Արդեն երկու տարի է, ինչ Ռոմեոն ու Միան հանդիպում են։ Միան մոդել է, հասցրել է լինել Balmain գարուն – ամառ հավաքածուի դեմքը։