Այս անգամ որոշել ենք ներկայացնել Ձեզ հայտնիներին, ովքեր որևէ սոցիալական հարթակում էջ չունեն։ Գլխավոր պատճառաբանությունը՝ նրանք չափից շատ են գնահատում ու կարևորում սեփական անձնական կյանքը՝ համարելով այն մասնավոր ու հանրայնացնելու կարիք ու ցանկություն չունեն։ Դե ինչ՝ գնացինք։
Բենեդիկտ Քամբերբեթչ
«Շերլոք» – ի աստղը երկրպագուներին խորհուրդ է տալիս իզուր ժամանակ չծախսել ու չփնտրել իր էջերը Instagram- ում, Facebook- ում և այլ սոցիալական կայքերում, քանի որ նա ոչ մի տեղ գրանցված չէ:
Բենեդիկտը մի անգամ ասել է, որ սոցիալական ցանցերը կխլեն իր ազատ ժամանակը, և, ի վերջո, կփչացնեն իր կյանքը:
Սանդրա Բուլոք
«Միսս Կատարելությունն» ասում է, որ սոցիալական հարթակները «լի են ստերով»: Դերասանուհին խոստովանել է՝ իր կյանքում երբեք սելֆի չի անի, առավել եւս ` համացանցում հրապարակելու նպատակով:
Միլա Կունիս
Ուկրաինական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը մի անգամ ասել է, որ չի հասկանում համացանցում առորյա նկարներ տեղադրելու իմաստը։
Բայց Կունիսի ամուսինը ՝ Էշթոն Քաթչերը, պահպանում է Instagram- ի իր օգտահաշիվը: Չնայած այնտեղ դժվար է կնոջ հետ որևէ նկար գտնել։
Էմիլի Բլանթ
«Սատանան կրում է Prada» – յի աստղը նույնպես հրաժարվել է ցանկացած տեսակի սոցիալական հարթակներից: Դերասանուհու խոսքով ՝ դրանք պարզապես իր հետ որևիցե ընդհանուր եզրույթ չունեն:
Սքարլեթ Յոհանսոն
«Marvel» – ի աստղը չի ցանկանում ցուցադրել իր անձնական կյանքը Instagram- ում և այլ հարթակներում: 2011 թվականին հաքերներից մեկը տարածել էր դերասանուհու անձնական՝ մասնավորապես մերկ լուսանկարները համացանցում:
Դրանից հետո Յոհանսոնը բացասական է վերաբերվում ամբողջ համացանցի հետ կապված ամեն ինչին:
Անջելինա Ջոլի
Դերասանուհին մի քանի անգամ ասել է, որ սոցիալական հարթակների հետ «դուք» – ով է խոսում ու ցանկություն չունի որևէ անձնական լուսանկար հանրայնացնել։
Կիրա Նայթլի
Դերասանուհին կարծում է, որ սոցիալական մեդիայում ժամանակ վատնելը պարզապես հիմարություն է:
Բացի այդ, դերասանուհին նշել է, որ չի ցանկանում նմանվել մեծամասնությանը ու սոցիալական հարթակներում հանրայնացնել իր անձնական կյանքը։
Ջորջ Քլունի
Դերասանի խոսքով ՝ սոցիալական ցանցերը մարդկանց ավելի մատչելի ու բաց են դարձնում բացարձակապես բոլորի համար:
Նա նշել է, որ չի հասկանում, թե ինչի է պետք օգտահաշիվ ունենալ սոցիալական հարթակներում մարդկանց համար, ովքեր արդեն հայտնի են ամբողջ աշխարհում:
Քիանու Ռիվզ
«Մատրիցա» -յի աստղը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ինքը սոցիալական ցանցերում չկա, քանի որ շատ է գնահատում իր գաղտնիությունը:
Բացի այդ՝ դերասանը հավելել է, որ հանրությանը պատմելու առանձնապես բան էլ չունի։