Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ – Սմիթը սափրել է գլուխը։ Այս քայլին դերասանուհին դիմել է դստեր՝ 20 – ամյա երգչուհի Ուիլոյի հետ, այսինքն նրա հորդորով։
«Ուիլոն է ստիպել, որ սափրվեմ, որովհետեւ եկել էր ժամանակը», գրել է դերասանուհին ինստագրամի իր էջում։
Ջադա Փինքեթ – Սմիթը խոստովանել է, որ երկար ժամանակ է, ինչ պայքարում է մազաթափության դեմ: Երկար ժամանակ դերասանուհին երկար մազեր է ունեցել, սակայն մի օր որոշում է կայացրել կարճ սանրվածքով հանդես գալ, հիմա էլ՝ պարզապես ճաղատանալ։
Այս քայլը ոգեշնչել է դերասանուհու հազարավոր հետևորդներն, շատերը գրել են, որ նման խնդիր ունեն, և որոշում են կայացրել սափրել մազերը՝ ընտրելով նորաձեւ ու թրենդային ճաղատությունը։
Իսկ դուք հավանեցի՞ք սանրվածքը, ի՞նչ եք կարծում՝ խնդրի լուծման հանդեպ ճի՞շտ մոտեցում է։