Ինչու՞ են ճաղատացել Ուիլ Սմիթի կինն ու դուստրը

Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ – Սմիթը սափրել է գլուխը։  Այս քայլին դերասանուհին դիմել է դստեր՝ 20 – ամյա երգչուհի Ուիլոյի հետ, այսինքն նրա հորդորով։

«Ուիլոն է ստիպել, որ սափրվեմ, որովհետեւ եկել էր ժամանակը», գրել է դերասանուհին ինստագրամի իր էջում։

Ջադա Փինքեթ – Սմիթը խոստովանել է, որ երկար ժամանակ է, ինչ պայքարում է մազաթափության դեմ: Երկար ժամանակ դերասանուհին երկար մազեր է ունեցել, սակայն մի օր որոշում է կայացրել կարճ սանրվածքով հանդես գալ, հիմա էլ՝ պարզապես ճաղատանալ։

Այս քայլը ոգեշնչել է դերասանուհու հազարավոր հետևորդներն, շատերը գրել են, որ նման խնդիր ունեն, և որոշում են կայացրել սափրել մազերը՝ ընտրելով նորաձեւ ու թրենդային ճաղատությունը։

Իսկ դուք հավանեցի՞ք սանրվածքը, ի՞նչ եք կարծում՝ խնդրի լուծման հանդեպ ճի՞շտ մոտեցում է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »