Վիվա-ՄՏՍ-ն ու IMUSIC-ը ներկայացրել են արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը

Հունիսի 3 – ին ունեցավ Viva-MTS – ի հետ մեր համագործակցության մեկնարկի շնորհանդեսը։ Բացի այդ՝ ներկայացրեցինք նաև հավելվածի վերաթողարկված տարբերակը։

Հիմա կպատմենք, թե ինչպես անցավ երեկոն։

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, IMUSIC–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը և «Նաղաշյան Սոլուշնս» ՍՊԸ – ի գործադիր տնօրեն Զավեն Նաղաշյանը

Վիվա-ՄՏՍ-ի և IMUSIC -ի միջև բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Համագործակցության նպատակն է Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին ապահովել որակյալ երաժշտական բովանդակությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ բացահայտելու կամ արթնացնելու յուրաքանչյուրի ներսում թաքնված DJ-ին։

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլև բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում:

Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք «IMUSIC» հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները:

Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ և Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

«IMUSIC–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց «Naghashyan Solutions» ՏՏ ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց «IMUSIC»–ը։ Ուրախ ենք հետևել ու տեսնել, թե ինչպես է զարգանում «IMUSIC»–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։

Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաև Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար », նշել է «IMUSIC»–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը։

IMUSIC–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը և «Նաղաշյան Սոլուշնս» ՍՊԸ – ի գործադիր տնօրեն Զավեն Նաղաշյանը

Համերգային երեկոն բացեց Վահագն Հայրապետյանը ՝ ներկայացնելով Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Այնուհետև բեմ բարձրացավ «Դիալոգ Պրոջեքթ» – ը, ում միացան նաև 3:33 – ն ու Գոռ Սուջյանը։

Viva-MTS – ի հետ մեր համագործակցության առաջին ու ամենակարևոր քայլը․ եթե օգտվում եք Վիվա–ՄՏՍ–ի «X», «Y» ու «Z» սակագնային պլաններից, ուրեմն IMUSIC հավելվածն օգտագործելիս տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվի։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.amwww.imusic.am, զանգահարել (60) 70-10-20 հեռախոսահամարին կամ՝ գրել info@imusic.am; info@mts.am էլեկտրոնային հասցեին:

Պարզապես թարմացրե՛ք հավելվածն ու վայելե՛ք բոլոր նորությունները։ Հավելվածը ներբեռնել, կամ թարմացնել կարող եք այստեղ

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »