Պատկերացրե՛ք՝ 1944 թվականի ամառ, Արամ Խաչատրյանը Երևան է գալիս ու Հայաստանի հիմնի ստեղծման մրցույթի համար բերում է իր ստեղծագործությունը, որ գրված էր Սարմենի խոսքերով։
Գիշեր, շոգ, բաց պատուհաններ, իսկ մաեստրոն որոշում է տնեցիների համար երգել ու նվագել Հայաստանի հիմնի սեփական տարբերակը։
Մի քանի րոպե անց խաչատրյանական մեղեդին երգում էին փողոցում հավաքվածները, պատուհաններից ու պատշգամբներից մաեստրոյի կատարումը վայելողները։