Որքա՞ն են փոխվել ռոք աստղերը

Ռոք ֆորևը․ ժամանակն անզոր է ռոքի լեգենդների վրա, չնայած որ արտաքանպես շատերը անճանաչելի են դարձել։ Դե ինչ՝ տեսե՛ք անցյալի ու ներկայի համեմատությունն ու վայելեք լավ երաժշտություն։


Միք Ջագերը

The Rolling Stones բենդի անփոխարինելի ֆրոնթմենը, չնայած արտքինի փոփոխությանը, միշտ երիտասարդ ու ակտիվ է մնում՝ առ այսօր շարունակելով շրջագայել։

Օզզի Օսբորնը

Black Sabbath խմբի համահիմնադիրն իսկապես շատ է փոխվել։ Թմրանյութերի ու ալկոհոլի՝ երկար տարիներ շահագործումը բազմաթիվ հիվանդություններ է առաջացրել Օսբորնի մոտ։ Իսկ 2020 – ի հունվարին նա պաշտոնապես հայտարարեց որ Պարկինսոնի հիվանդություն ունի։

Սթիվեն Թայլեր

Aerosmith – ի անփոխարինելի վոկալիստը համակրելի է թե երիտասարդ տարիքում, թե հիմա: Դժվար է հավատալ, որ Թայլերը 73 տարեկան է։

Ռոբերտ Փլանթ

Միակ ու անկրկնելի Փլանթ․ առանց նրա անհնար է պատկերացնել Led Zeppelin – ի աշխարհը։ Ռոքի 72 – ամյա կենդանի լեգենդը շարունակում է իր երկրպագուներին ուրախացնել նոր երգերով ու համերգներով։

Էրիկ Կլեպտոն

Արտաքնապես երաժիշտը շատ է փոխվել, բայց նա այն եզակիներից է, ում կատարումները միշտ էլ ակտուալ են լինելու։

Ֆրեդի Մերկուրի

Եթե ռոքից «բան ես հասկանում», ուրեմն Ֆարրուխ Բուլսարա անուն ազգանունը լսելիս դուք միանշանակ հասկանում եք, որ խոսքը Queen – ի ամենաՖրեդիՄերկուրիի մասին է։ Նրա ձայնային տվյալները, թերևս անգերազանցելի են։

Յան Գիլլան

Deep Purple – ի ֆրոնթմենին ռոքի երկրպագուները սիրում են նաեւ Black Sabbath – ում: Համաձայնվեք, դժվար է ասել, որ ռոքերը 75 տարեկան է, իսկապես երիտասարդ տեսք ունի։

Փոլ ՄաքՔարթնի 

 Փոլ ՄաքՔարթնին վաղուց արդեն կայացել է իր սոլո կարիերայով, բայց միևնույն է, նրան ասոցացնում ու սիրում են, որպես բիթլ։ Ի դեպ, մեր կարծիքով երաժիշտը համարյա չի փոխվել։ Դե իսկ այն փաստը, թր երգիչը 78 տարեկան է, իսկապես շոկային է՝ նրա ակտիվ գործունեությանը կարող է նախանձել ցանկացած երիտասարդ։

Դեյվիդ Գիլմոր

 Pink Floyd ու Դեյվիդ Գիլմոր․ Երաժիշտը, մեր կարծիքով, շատ չի փոխվել։ 75 – ամյա ռոք լեգենդը կարողացել է կայանալ որպես սոլո արտիստ, բայց դե իսկական ռոքասերները միևնույն է երազում են գոնե մի անգամ էլ հայտնվել հենց Pink Floyd – ի համերգին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »